Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի զինվորականների ավելացումն սպառնալիք է ողջ աշխարհի համար. Զարիֆ

18:29   25 Մայիս 2019    164

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի զինուժի ավելացումն սպառնալիք է ողջ աշխարհի համար:

Ինչպես տեղեկացնում է IRNA գործակալությունը, այս մասին իրանցի նախարարը հայտարարել է Պակիստան կատարած երկօրյա այցից վերադառնալիս: Նրա խոսքով՝ նման վտանգավոր քայլերը պետք է արձագանք ստանան:

Մինչ այդ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է մեծացնել Մերձավոր Արևելքում գտնվող զինվորների թիվը, ինչն ԱՄՆ ղեկավարի խոսքով՝ անհրաժեշտ է տարածաշրջանում գտնվող ամերիկացի զինվորականներին պաշտպանելու համար:

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի խոսքով՝ նման հայտարարությամբ Միացյալ Նահանգներն ուղղակի ցանկանում է արդարացնել իր թշնամական գործողությունները, ինչպես նաև լարվածություն ստեղծել Մերձավոր Արևելքում:

Հիշեցնենք, որ Զարիֆն օրեր առաջ CNN-ին տված հարցազրույցում նշել էր, որ Իրանը մտադիր չէ բանակցել ԱՄՆ-ի հետ՝ շեշտելով, որ ԱՄՆ-ն շատ վտանգավոր խաղ է խաղում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները