«Ֆեյսբուքն» իր սեփական թվային արժույթը կթողարկի

19:01   25 Մայիս 2019    148

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցը մտադիր է իր սեփական թվային արժույթը թողարկել, որը կկոչվի GlobalCoin։

Hayatsk.info-ն հայտնում է, որ թվային արժույթն արդեն շրջանառության մեջ կլինի հաջորդ տարի։ Այն հասանելի կլինի 12 պետություններում։ Այս տարվա վերջին, սակայն կսկսվեն GlobalCoin-ի փորձարկումները։

Ակնկալվում է, որ ավելի մանրամասն տեղեկատվություն սոցկայքն իր թվային արժույթի մասին կհրապարակի արդեն այս տարվա ամռանը։ Ներկայումս խորհրդակցություններ են ընթանում ԱՄՆ Ֆինանսների նախարարության եւ Անգլիայի բանկի հետ, քննարկվում են դրամական փոխանցում կատարող համակարգերի հետ համագործակցության տարբերակները, ներառյալ նաեւ՝ Western Union-ը։

Դա նշանակում է, որ հնարավոր կլինի դրամական փոխանցումներ կատարել նաեւ ակնթարթային ռեժիմով, առանց բանկային հաշվի առկայության։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆեյսբուք  


Վերնագիրի այլ պիտակները