Դատարանը Թրամփին արգելել է բյուջեի հաշվին Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցել

19:41   25 Մայիս 2019    117

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի դատարանը ժամանակավոր արգելք է սահմանել Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով դատավոր Հեյվուդ Ջիլիամին:

Դատավորի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի կարող բյուջեի հաշվին Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցել, քանի որ այդ գործողությունները հակասում են իշխանության իրավասությունների տարանջատման սկզբունքներին:

Այսպիսով, Պենտագոնի կողմից տրամադրած 1 մլրդ դոլարը չի կարող օգտագործվել Մեքսիկայի և Տեխաս նահանգի սահմանին 91 կմ պատի կառուման համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները