Ոստիկանությունը հայտնաբերել է Լիոնում պայթյունի հնարավոր հեղինակի ԴՆԹ-ն

19:46   25 Մայիս 2019    141

Ֆրանսիայի իրավապահ մարմինները կարողացել են հայտնաբերել Լիոնի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հնարավոր հեղինակի ԴՆԹ-ն:

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով ֆրանսիական BMFTV հեռուստաընկերությանը:

Լրատվամիջոցն ընդգծում է, որ դա չի նշանակում, թե պարզվել է հանցագործի ինքնությունը, այլ միայն այն, որ նա թողել է իր հետքը: Նշվում է նաև, որ ոչ մեծ քանակությամբ պայթուցիկ է հայտնաբերվել:

Պայթյունը որոտացել է մայիսի 24-ին, Լիոնի կենտրոնում գտնվող Վիկտոր Հյուգոյի փողոցում: Հանցագործության բացահայտման աշխատանքներին ներգրավված է 90 քննիչ և 30 փորձագետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լիոն   Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները