Թաիլանդի նավահանգստում է պայթյուն է տեղի ունեցել

20:40   25 Մայիս 2019    182

Թաիլանդի Լաեմ Չաբանգ նավահանգստում կայանված բեռնատար նավում մայիսի 25-ին պայթյուն է տեղի ունեցել, որին հաջորդել է հրդեհի բռնկումը:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը՝ վկայակոչելով Բանգկոկի աղբյուրը, միջադեպի հետևանքով առնվազն 130 մարդ է տուժել: Տուժածների մեծամասնությունը նավահանգստի աշխատակիցներն են: Նրանց հոսպիտալացրել են աչքի և կոկորդի քորով և գրգռվածությամբ:

Մի մասի մոտ էլ մաշկի այրոցի զգացողություն է առկա, սակայն լուրջ վնասվածքներ ունեցողներ չկան: Նախնական տվյալներով՝ նավում պայթել է քիմիական նյութեր պարունակող տարաներից մեկը: Հրդեհը տեղայնացվել է: Կատարվածի առնչությամբ հետաքննություն է սկսվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թաիլանդ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները