Twitter-ն ընդմիշտ արգելափակել է երկու «Թրամփատյացների»

21:39   25 Մայիս 2019    173

Twitter սոցիալական ցանցն ընդմիշտ արգելափակել է երկու քաղաքական ակտիվիստներ Էդ և Բրայան Կրասենշտեյններին՝ կեղծ հաշիվներ ստեղծելու, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին թրոլինգի՝ ինտերնետ-պրովոկացիայի ենթարկելու համար։

Ընկերությունը պարզել է, որ ակտիվիստները մի քանի կեղծ հաշիվներ են օգտագործել՝ Թրամփի վրա բացասական ճնշումն ավելացնելու համար: «Twitter-ի կանոնները բոլորի համար են: Կեղծ հաշիվների օգտագործումը խստիվ արգելված է», – ասել է ընկերությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ակտիվիստներն իրենց հերթին ասել են, որ իրենց հաշիվները չեն խախտել Twitter-ի օգտագործման կանոնները: Հայտնի է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CNN-ին «կեղծ լրատվություն» է անվանել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Twitter  


Վերնագիրի այլ պիտակները