Կոնգոյի ԴՀ-ում էբոլա վիրուսից մահացածների թիվը հասել է 1200-ի

21:56   25 Մայիս 2019    201

Անցյալ տարվա հուլիսից ի վեր Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլա հեմոռագիկ տենդի վիրուսի պատճառով մահացել է ավելի քան 1200 մարդ:

Այդ մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը: Ավելի վաղ հաղորդվել էր 1105 մահացածների մասին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Վիճակը կիրակի օրվա՝ 2019 թվականի մայիսի 19-ի դրությամբ. ընդամենը (վարակման) 1816 դեպք՝ 1728-ը՝ հաստատված եւ 88-ը՝ հնարավոր, 1209 մահացած եւ 482 բուժված»,-ասված է նախարարության՝ Twitter-ում զետեղված հաղորդագրության մեջ: Նաեւ, ԶԼՄ-ների վկայակոչմամբ, հաղորդվել էր, որ ԿԴՀ-ում 2018 թվականի օգոստոսից ի վեր էբոլա վիրուսով վարակվել է 101 բուժաշխատող:

Էբոլա վիրուսով պայմանավորված հիվանդությունը սուր վիրուսային վարակ է, որն ախտահարում է մարդկանց եւ կենդանիների առանձին տեսակների: Էբոլայի համաճարակն Արեւմտյան Աֆրիկայում բռնկել է 2015 թվականին եւ հիմնականում ընդգրկել երեք երկիր՝ Գվինեան, Սիեռա-Լեոնեն եւ Լիբերիան: Կոնգոյի ԴՀ-ում էբոլայի ներկայիս բռնկում սկսվել է 2018 թվականի հուլիսի վերջին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կոնգո   Էբոլա  


Վերնագիրի այլ պիտակները