Բորիս Ջոնսոնը խոստացել է Բրիտանիան դուրս բերել ԵՄ-ից առանց պայմանագրի

22:01   25 Մայիս 2019    196

Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ ինքը կկարողանա ԵՄ-ից դուրս գալ առանց պայմանագրի, եթե փոխարինի ներկայիս վարչապետ Թերեզա Մեյին:

Այս մասին գրում է Telegraph-ը: Ինչպես նշվեց, Ջոնսոնը խոստացավ բրիտանացիներին, որ կանի հնարավորը, որպեսզի հոկտեմբերի 31-ին երկիրը Եվրամիությունը լքի անգամ առանց Բրյուսելի հետ համաձայնության: «Լավագույն գործարքը ձեռք բերելու հիանալի միջոց է գործարք չկնքելը», – ասաց Ջոնսոնը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մայիսի 24-ին Թերեզա Մեյը, արցունքն աչքերին, հայտարարել է իր հրաժարականի մասին: Վարչապետը հունիսի 7-ին մտադիր է հեռանալ պաշտոնից, որը զբաղեցնում է 2016 թվականի հուլիսի 11-ից:

ՌԻԱ Նովոստիի խոսքերով՝ բուքմեյքերները համարում են, որ ամենայն հավանականությամբ, Թերեզա Մեյին կփոխարինի նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնը (40%): Բացի դրանից, պաշտոնը կարող է զբաղեցնել Brexit-ի գործով նախկին նախարար Դոմինիկ Ռաաբը (18%) կամ շրջակա միջավայրի պահպանության նախարար Մայքլ Գովսը (մոտ 8%):

Hayatsk.info

Հեշթեգներ: Բորիս-Ջոնսոն   ԵՄ  


Վերնագիրի այլ պիտակները