Իսպանիայում ստեղծվել է առաջին «օրինական» մարիխուանան

22:33   25 Մայիս 2019    186

Իսպանիայի Վալենսիա քաղաքի պոլիտեխնիկական համալսարանի ինժեներ Սալվադոր Սոլերը և նրա գործընկերները կարողացել են ստեղծել աշխարհում առաջին «օրինական կանեփ»-ը:

Բույսն ունի օգտակար հատկանիշներ և չի պարունակում արգելված նյութեր: Այդ մասին գրում է El Mundo-ն: Գիտնականները կարողացել են սաղմնային փուլում դադարեցնել արգելված բաղադրիչի զարգացումը և բաղադրության մեջ ավելացնել այլ նյութեր:

Այս նոր տեսակը նախատեսվում է օգտագործել Այլցհեմեր և Պարկինսոն հիվանդությունների, գլաուկոմայի և հոգեկան խանգարումների բուժման համար: Հետազոտողը վստահեցնում է, որ այդ դեղամիջոցները հնարավոր կլինի ձեռք բերել դեղատներից 3-5 տարի հետո, երբ անհրաժեշտ կլինիկական փորձարկումներն ավարտված կլինեն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսպանիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները