Սաակաշվիլին վերադառնում է Ուկրաինա

22:42   25 Մայիս 2019    231

Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին օրեր անց մտադիր է վերադառնալ Ուկրաինա՝ այստեղ անցկացված նախագահական ընտրություններում Վլադիմիր Զելենսկու հաղթանակից ու պաշտոնը ստանձնելուց հետո։

Այս մասին այսօր հայտնել է ուկրաինական լրատվամիջոցներից մեկը՝ իր աղբյուրներին հղումով։ Սաակաշվիլին ներկայում արտաքսված է Ուկրաինայից։ Մինչ այդ՝ դեռ 2015 թվականին, նա հաստտավել էր Ուկրաինայում և հետմայդանյան Ուկրաինայում ստանձնել Օդեսայի նահանգապետի պաշտոնը։ Նա կոռուպցիան համակարգելու մեջ մեղադրեց երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյին, ստեղծեց ընդդիմադիր կուսակցություն, նախագահի հրամանով զրկվեց Ուկրաինայի քաղաքականությունից ու արտաքսվեց Լեհաստան։

Ապա Սաակաշվիլին ցույցերով ու իր հետևորդների օգնությամբ ապօրինի, սահմանապահների պահանջներին հակառակվելով ուղիղ եթերում անցավ սահմանն ու վերադարձավ Ուկրիանա, որտեղից ավելի ուշ բռնի արտաքսվեց Նիդերլանդներ։ Այժմ, ըստ աղբյուրի տեղեկությունների, Սաակաշվիլին Ուկրաինա վերադառնալու հնարավորություն տալու խնդրանքով դիմել է նորընտիր նախագահ Զելենսկիին։ Ինչ պատասխան է տվել նախագահը, անհայտ է։ Վերադարձի կոնկրետ օր է նշվում մայիսի 29-ը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Սաակաշվիլի   Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները