Տաջիկստան ուղևորվող Boeing-ը վերադարձել է Սուրգուտի օդանավակայան

22:53   25 Մայիս 2019    225

Տաջիկստանի Խուջանդ քաղաք ուղևորվող ինքնաթիռը վերադարձել է ՌԴ Սուրգուտ քաղաքի օդանավակայան և վայրէջք կատարել:

Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով օդանավակայանի մամուլի ծառայությանը: Ինչպես հաղորդվում է, ինքնաթիռն օդ է բարձրացել տեղի ժամանակով 18:50-ին (17:50 երևանյան), որից հետո մոտ երեք ժամ պտույտներ է գործել երկնքում՝ վառելիք արտադրելով:

Օդակայանից նշել են, որ ինքնաթիռը հաջող վայրէջք է կատարել: Ըստ Flightradar-ի տվյալների Boeing 737-524 ինքնաթիռը պատկանում է «ՅուԹեյր» ավիաընկերությանը, որը դեռևս մեկնաբանություն չի ներկայացրել:

Ավելի ուշ «ՅուԹեյր» ավիաընկերությունից հայտնել են, որ օդանավի վերադարձի պատճառը ինքնաթիռի կայունացուցիչի հետ կապված խնդիրն է եղել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Boeing   Տաջիկստան  


Վերնագիրի այլ պիտակները