Windows-ում նոր խոցելիություններ են հայտնաբերվել

21:41   27 Մայիս 2019    194

Կիբերանվտանգության ոլորտի հետազոտողը, որը հայտնի է SandboxEscaper ծածկանունով, Windows համակարգում մի քանի նոր խոցելիություն է գտել, գրում է ZDNet-ը:

Խոցելիություններից մեկը օգտատերերին հնարավորություն է տալիս հասանելիություն ստանալ այն ֆայլերին, որոնց տիրապետում է ադմինիստրատորը՝ չունենալով համապատասխան իրավունքներ:

Մասնագետի կողմից հայտնաբերված եւս մեկ թերություն թույլ է տալիս ֆայլերը պատճենել թղթապանակում, որոնց հասանելիությունը սահմանափակ է:

Բոլոր խոցելիությունները, որոնց մասին պատմել է SandboxEscape-ը վերաբերում են զրոյական օրվա սպառնալիքներին: Դա նշանակում է, որ ծրագրային ապահովման մասնագետները այդ թերությունների մասին կիմանան դրանց մասին տեղեկատվության հրապարակումից հետո:

Վերջին 10 ամսում հետազոտողը եւս 6 նման խոցելիություններ է գտել: Կիբերանվտանգության մասնագետները ենթադրում են, որ Windows-ը թերությունները կվերացնի հունիսի 11-ին, երբ կթողարկվի հաջորդ թարմացումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Windows  


Վերնագիրի այլ պիտակները