Ամեն անգամ, երբ հանդիպում ենք,դուք հղի եք. Պուտինը՝ Մարգարիտա Սիմոնյանին

10:21   26 Մայիս 2019    167

«Ձեզ չի կարելի: Ամեն անգամ, երբ հանդիպում ենք,դուք հղի եք»,-կատակել է Պուտինը Կրեմլում պետական պարգևներ հանձնելու ժամանակ՝ այդկերպ արգելելով «Russia Today»-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին շոմպայն խմել:

«КоммерсантЪ»-ի փոխանցմամբ Սիմոնյանը պատասխանել է նախագահին,թե դիտավորություն չէ:

«Դեռ հայտնի չէ՝ ինչն է ավելի կարևոր՝ երեխաները, թե՝ պարգևը»,-շարունակել է Պուտինը:«Ամենակարևորը երեխաների դաստիարակությունն է, որպեսզի նրանք հետագայում պարգև ստանան Կրեմլում»,-սրամտել է Սիմոնյանը:

Նշենք, որ Մարգարիտա Սիմոնյանը երրորդ անգամ է մայր դառնալու:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները