Մեյի պաշտոնի հավակնորդների թիվը հասել է յոթի

10:37   26 Մայիս 2019    141

Արդեն բրիտանացի յոթ քաղաքական գործիչ հայտարարել են, որ պայքարելու են Կոնսերվատիվ կուսակցության և երկրի վարչապետի պաշտոնի համար, այն բանից հետո, երբ վարչապետ Թերեզա Մեյը հրաժարական տվեց: Հաղորդում է «BBC»-ն:

Պահպանողականների ղեկավարի պաշտոնի համար վեցերորդ թեկնածուն Դոմինիկ Ռաաբն է՝ Բրիտանիայի «Բրեքսիթի» նախկին նախարարը, յոթերորդը՝ Համայնքների պալատի նախկին ղեկավար և Մեյի երկրորդ կաբինետի խորհրդի լորդ-քարտուղար Անդրեա Լիդսոմը:

«BBC»-ն նշում է, որ երկու թեկնածուները հայտարարել են «կոշտ Բրեքսիթի» պատրաստակամության մասին: Այսպես, Ռաաբը խոստացավ, որ Բրիտանիան Եվրամիությունը կլքի ոչ ուշ, քան այս տարվա հոկտեմբերի 31-ը: Լիդսոմն էլ նշել է, որ անհրաժեշտության դեպքում կաջակցի Եվրամիությունից դուրս գալ առանց գործարքի:

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ նախկին ղեկավար Բորիս Ջոնսոնը, արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթը, միջազգային զարգացման նախարար Ռորի Սթյուարտը, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Մեթ Հենկոյը, աշխատանքի և թոշակավորման նախկին նախարար Էսթեր Մաքվեյը հայտարարել են, որ պայքարելու են Կոնսերվատիվ կուսակցության ղեկավարի պաշտոնի համար:

Մայիսի 24-ին Թերեզա Մեյը հայտարարեց, որ հունիսի 7-ին կլքի վարչապետի և պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թերեզա-Մեյ  


Վերնագիրի այլ պիտակները