Թրամփն ու Աբեն հինգերորդ անգամ գոլֆ խաղացին. VIDEO

10:46   26 Մայիս 2019    123

Ամերիկացի և ճապոնացի ղեկավարներ Դոնալդ Թրամփն ու Սինձո Աբեն գոլֆ խաղացին մայիսի 26-ին՝ Ճապոնիայի Ճիբա պրեֆեկտուրայի Մոբարայի ակումբում:

«Այժմ պատրաստվում ենք գոլֆ խաղալ Սինձո Աբեի հետ: Ճապոնիան սիրում է այս խաղը», – Թրամփը գրել է Twitter-ում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

ՏԱՍՍ գործակալությունը, հղում անելով Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությանը, փոխանցում է, որ, որպես պատվավոր հյուր հրավիրված է ճապոնացի հայտնի գոլֆ խաղացող Իսաո Աոկին։

Ավելի ուշ Թրամփն ու Աբեն նախատեսում են ներկա գտնվել Սումո խաղին: Ակնկալվում է, որ ԱՄՆ նախագահը հաղթողին ամերիկյան կառավարության պատվիրած հատուկ գավաթ կհանձնի:

Թրամփն ու Աբեն գոլֆի մեծ երկրպագուներ են: Ինչպես նշում է գործակալությունը, միասին խաղում են արդեն հինգերորդ անգամ: Վերջին անգամ ղեկավարները հանդիպեցին «Թրամփի ազգային գոլֆ-ակումբում» ապրիլի 27-ին, Աբեի՝ Միացյալ Նահանգներ այցի ժամանակ:



Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Աբեն  


Վերնագիրի այլ պիտակները