NASA-ի ղեկավարը պաշտոնապես գործարկեց լուսնային կայանի կառուցման նախագիծը

21:28   28 Մայիս 2019    260

NASA-ի ղեկավար Ջիմ Բրադեյնսթայնը հայտարարել է առաջին «լուսնային» պարտավորագրի կնքման մասին, որի շրջանակներում Maxar ընկերությունը կկառուցի LOP-G կայանի առաջին եւ առայժմ միակ մոդուլը։

Այն Լուսնի ուղեծիր դուրս կբերվի 2022 թվականին: Այդ մասին պաշտոնյան հայտարարել է գործակալության կենտրոնակայանում կայացած հեռուստախորհրդաժողովի ժամանակ:

«PPE ուժային եւ շարժողական մոդուլն անկյունաքարը կդառնա Gateway ամբողջ կայանի համար եւ այն բանի ցայտուն օրինակը, թե ինչպես մասնավոր ընկերությունների հետ համագործակցությունը կօգնի NASA-ին՝ առավելագույնս արագ վերադառնալ Լուսնի ուղեծիր եւ առաջին կին աստղագնացին նրա մակերեւույթի վրա իջեցնել 2024 թվականին»,-նշել է Բրադեյնսթայնը, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: NASA  


Վերնագիրի այլ պիտակները