Եվրամիության 21 երկրում մեկնարկել են Եվրախորհրդարանի ընտրությունները

11:28   26 Մայիս 2019    142

Այսօր՝ մայիսի 26-ին, Եվրամիության կազմի մեջ մտնող 21 երկրում մեկնարկել է Եվրախորհրդարանի ընտրությունների հիմնական փուլը:

ԵՄ մյուս 7 երկրներում՝ Նիդեռլանդներում, Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում, Չեխիայում, Սլովակիայում, Լատվիայում և Մալթայում քվեարկությունը տեղի է ունեցել մայիսի 23-25-ը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

Եվրամիության բոլոր երկրների քվեարկության արդյունքները Եվրախորհրդարանում կհրապարակվեն այսօր երեկոյան՝ անկախ քվեարկության անցկացման օրից:

Ընտրությունների արդյունքում 2019-2024թթ. պաշտոնավարման համար 751 պատգամավոր կընտրվի, ընդ որում՝ յուրաքանչյուր երկրից պատգամավորների թիվը կհաշվարկվի ըստ բնակչության թվաքանակի: Ամենաշատ մանդատը կստանա Գերմանիան՝ 96, ամենաքիչը՝ 6 մանդատ, կստանան Կիպրոսը, Մալթան և Լյուքսեմբուրգը:

Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքներից կախված կլինի Եվրամիության այլ կառույցներում ղեկավարող պաշտոնների բաշխումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԵՄ  


Վերնագիրի այլ պիտակները