Մեսսին Իսպանիայի Գավաթի ռեկորդ է սահմանել

12:22   26 Մայիս 2019    366

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին Իսպանիայի Գավաթի ռեկորդակիր է դարձել՝ չնայած եզրափակչում «Վալենսիայից» կրած պարտությանը, որը կայացել է երեկ Սևիլիայում և ավարտվել է «Վալենսիայի»՝ 2:1 հաշվով հաղթանակով:

Արգենինացին դարձել է կապտանռնագույնների միակ գոլի հեղինակն այդ խաղում՝ մրցակցի դարպասը գրավելով 73-րդ րոպեին:

Ինչպես հայտնում է Opta-ն, 31-ամյա ֆուտբոլիստը մրցաշարի ռեկորդ է սահմանել. մինչ այս որևէ խաղացողի չէր հաջողվել գոլ խփել 6 եզրափակիչներում: Ընդ որում, դրանցից մեկում հարձակվողը դուբլ է ձևակերպել. նրա ակտիվում 7 գոլ կա:

«Բարսելոնան» ավարտված մրցաշրջանում դարձավ Իսպանիայի չեմպիոն: Չեմպիոնների լիգայում թիմը հասավ մինչև կիսաեզրափակիչ, որտեղ պարտվեց «Լիվերպուլին»՝ չնայած առաջին խաղում 3:0 հաշվով հաղթանակին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսպանիա  


Վերնագիրի այլ պիտակները