ԱՄՆ-ում ատրակցիոնի խափանման հետևանքով կան տուժածներ. VIDEO

12:35   26 Մայիս 2019    152

ԱՄՆ-ում ատրակցիոնի խափանման հետևանքով 3 մարդ է տուժել։

Նրանցից մեկը տարեց տղամարդ է, ով ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում։ Տուժածներից մեկն էլ 10-ամյա երեխա է։

Դեպքը տեղի է ունեցել կալիֆոռնիական Ռիվերսայդի զվարճանքների այգու «Ջրային բլրակներ» ատրակցիոնի աշխատանքի խափանման հետևանքով։ Այս մասին հայտնում է FoxNews-ը։

Բոլոր տուժածները գտնվել են մեկ պարկուճում։ Ջրային հոսանքով ցած իջնելու ավարտին արգելակում չի կատարվել, ինչի արդյունքում այցելուները դուրս են նետվել պարկուճից։

Նախնական տվյալներով՝ միջադեպի պատճառ կարող էր լինել չաշխատող ջրային պոմպը, որը նախատեսված էր սահուն արգելակման համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները