Թաիլանդում բեռնատար նավի վրա պայթյուն է որոտացել. կա 130 վիրավոր

12:46   26 Մայիս 2019    153

Թաիլանդի Լաեմ Չաբանգ նավահանգստում կայանված բեռնատար նավի վրա հզոր պայթյուն է որոտացել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է TACC-ը:

Աղբյուրի տեղեԿություններով՝ պայթյունին հաջորդել է հրդեհը: Տեղի ունեցածի հետևանքով 130 մարդ տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է:

Նախնական տվյալների համաձայն՝ պայթել է քիմիական նյութեր պարունակող տարաներից մեկը:

Իրավապահ մարմինները մոտակա շինություններից տարհանել են բոլոր մարդկանց:

Միջադեպի առթիվ հետաքննություն է տարվում:



Hayatsk.info

Հեշթեգներ: Թաիլանդ  


Վերնագիրի այլ պիտակները