Հայտնի են Կաննի կինոփառատոնի դափնեկիրները. VIDEO

13:14   26 Մայիս 2019    418

Կոտ դ’Ազուրում Կաննի 72-րդ կինոփառատոնը ավարտին է մոտենում:

Հիմնական մրցույթի մրցանակներն արդեն հանձնված են: «Ոսկյա արմավենու ճյուղ»-ը ստացել է «Մակաբույծներ» ֆիլմը, որի ռեժիսորը Պոն Չուն Խոն է:

1. Գրան-պրի – «Ատլանտիկ», ռեժիսոր՝ Մաթի Դիփ

2. Լավագույն ռեժիսորները Դարդեն եղբայրներն էին, «Երիտասարդ Ահմեդ» ֆիլմի համար

3. Լավագույն սցենարը գրել է Սելին Սկյաման՝ «Երիտասարդ կնոջ դիմանկարը կրակի վրա» ֆիլմի համար

4. Լավագույն դերասանուհին Էմիլի Բեքեմն է «Փոքրիկ Ջո» ժապավենի համար

4. Լավագույն դերասանը Անտոնիո Բանդերասն է՝ «Ցավն ու փառքը» ֆիլմի համար

5. Ժյուրիի մրցանակին արժանացել են Լաջ Լիի «Մերժվածները» և Քլեբեր Մենդոնսա Ֆիլյուի և Ջուլիանո Դորնելեսի «Բակուրաու» ֆիլմերը:

Փառատոնը բացվել է մայիսի 14-ին՝ Ջիմի Ջարմուշի «Մահացածները չեն մեռնում» զոմբի-կատակերգության ցուցադրումով: Փառատոնին ներկայացվեցին Քվենտին Տարանտինոյի, Պեդրո Ալմոդովարի, Քեն Լոչի և այլ ռեժիսորների ֆիլմեր։



Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները