Ավստրիայի նախկին փոխվարչապետի տեսանյութը լրագրողական հետաքննության մաս է

13:34   26 Մայիս 2019    140

Սկանդալային տեսանյութը, որը հանգեցրեց Ավստրիայի ազատության կուսակցության նախկին նախագահ և Ավստրիայի փոխվարչապետ Հեյնզ-Քրիստիան Շտրախեի հրաժարականին, նկարահանվել է որպես լրագրողական հետաքննության մաս:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ուրբաթ օրը հաղորդեց «Կուրիեր» թերթը:

Ինչպես տեղեկացնում է թերթը, խմբագրական խորհուրդը նամակ է ստացել, որում ասվում է, որ «Իբիցայի տեսանյութը քաղաքացիական հասարակության ծրագիրն է, որն օգտագործեց լրագրողական հետաքննության մեթոդները»: Բացի այդ, նամակում պարունակվում են տեղեկություններ վիեննացի իրավաբանի մասին, որը մեծ դեր է խաղացել այս հետաքննության մեջ։ Նրա անունը չի բացահայտվել:

Նամակում հերքվում է, թե տեսանյութը նկարահանելն անօրինական գործողություն է: «Տեսագրության առումով հարկ է նշել, որ հետաքննչական լրագրության մեջ խախտումները հայտնաբերելու համար թաքնված տեսախցիկների օգտագործումը պաշտպանված է խոսքի ազատության իրավունքով»,- գրում է թերթը:

Թերթը չի նշում, թե Շտրախեի հանդեպ լրագրողական հետաքննություններն ինչ նպատակով են իրականացվում:

Ուրբաթ օրը Շտրախեն Վիեննայի դատախազությանը բողոք է ներկայացրել երեք անձանց վերաբերյալ, որոնք կարող են մասնակից լինել սկանդալային տեսագրությանը: Նա հայտարարել է, որ թաքնված տեսախցիկներով նկարահանված տեսանյութը ապօրինի է արված, և դրա հրապարակումը վնաս հասցրեց իրեն:

Շտախեն ստիպված էր հրաժարվել փոխվարչապետի և Ավստրիայի ազատության կուսակցության նախագահի պաշտոններից`իր մասնակցությամբ տեսագրությունների հրապարակման սկանդալի պատճառով: Դրանից բացի, 2017-ին Իբիցայում նա ինչ-որ ռուսախոս կնոջ հետ քննարկում է խորհրդարանական ընտրությունների նախաշեմին իր նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղեկատվական աջակցության հնարավորությունը`Ավստրիայում շինարարական պետական պայմանագրերի հանձնման դիմաց:

Իրավիճակի հետևանքով Ավստրիայում փլուզվեց պահպանողականների և աջակողմյանների կոալիցիոն կառավարումը, և արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակվեց: Կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ պետք է հետաքննել Շտրախեի պնդումները և գտնել տեսանյութի պատվիրատուներին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ավստրիա  


Վերնագիրի այլ պիտակները