ԱՄՆ-ի բարերից մեկում հրաձգության հետևանքով 10 մարդ է տուժել

13:47   26 Մայիս 2019    163

Առնվազն 10 անձինք վնասվածքներ են ստացել ամերիկյան Նյու Ջերսի նահանգի Թրենթոն քաղաքի բարում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։

Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։ Տուժածներից 5-ը կանայք են, 5-ը՝ տղամարդիկ։ Վիրավորներից մեկի վիճակը ծանր է։

Միջադեպից մանրամասներ չեն հաղորդվում։ Ոստիկանությունը զբաղվում է տեղի ունեցածի հետաքննությամբ։

Hayatsk.info


Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները