Ճապոնիայի ափերին երկու բեռնատար նավ է բախվել, կան անհետ կորածներ

13:59   26 Մայիս 2019    169

Ճապոնիայի արևելյան ափերի մոտ՝ Խաղաղ օվկիանոսի ջրերում, երկու ճապոնական բեռնատար նավ է բախվել, ինչի հետևանքով 4 մարդ անհետ կորած է համարվում, գրում է Japan Times պարբերականը:

Դեպքը տեղի է ունեցել մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը՝ տեղի ժամանակով 2:00-ի սահմաններում՝ Ինուբոսակի քաղաքից 12 կմ հեռավորության վրա:

Բախման հետևանքով նավերից մեկը խորտակվել է: Դեպքի պահին տախտակամածին անձնակազմի 5 անդամ է եղել, որոնցից անհետ կորել են 4-ը:

Առափնյա անվտանգության ներկայացուցիչներն ընդգծել են, որ բախման պատճառը գիշերն այդ տարածքում խիտ մառախուղն է եղել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները