Պերուում գրանցվել է ուժգին երկրաշարժ - VIDEO

18:01   26 Մայիս 2019    153

Համացանցի օգտատերերը հրապարակում են կադրեր Պերուից, որտեղ այսօր առավոտյան գրանցվել է 8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:

Ռիոհա քաղաքում Ezio-ի համերգի ժամանակ արված տեսանյութերից մեկում երեւում է՝ ինչպես են խուճապահար մարդիկ փորձում հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն: «Դա ամենասարսափելի պահերից էր իմ ամբողջ կյանքի ընթացքում»,-գրել է թվիթերյան օգտատերերից մեկը:

Ավելի վաղ ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ Պերուի հյուսիսային հատվածում գրանցվել է 8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:



Hayatsk.info

Հեշթեգներ: Պերու   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները