Լիտվայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում մասնակցության հայտը կազմում է 34.7 %

18:17   26 Մայիս 2019    82

Լիտվայում նախագահական ընտրություններում մասնակցության հայտը տեղի ժամանակով 14:00-ի դրությամբ կազմել է 34.7 տոկոս՝ հաշվի առնելով վաղաժամկետ քվեարկածներին:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, գործնականում հայտը կիրակի օրվա ընթացքում կազմել է 24 տոկոս: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը մեկնարկել է այսօր: Երկրի ղեկավարին ընտրում են հինգ տարի ժամկետով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ներկայիս նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն հանրապետությունը ղեկավարում է երկրորդ ժամկետով և երրորդ ժամկետին հավակնելու իրավունք չունի: Երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են 55-ամյա տնտեսագետ Գիտանաս Նաուսեդան և Սեյմի 45-ամյա պատգամավոր Ինգրիդ Շիմոնիտեն:

Ընտրությունների առաջին փուլում, որն անցկացվել է մայիսի 12-ին, առավել շատ ձայներ է ստացել Շիմոնիտեն, որն ստացել է ձայների 31.31 տոկոսը: Նաուսեդան ստացել է ձայների 30.94 տոկոսը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լիտվա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները