Իրաքի առաջնորդները նախազգուշացրել են պատերազմի վտանգի մասին Զարիֆի այցի ժամանակ

18:36   26 Մայիս 2019    149

Իրաքի առաջնորդները նախազգուշացրել են պատերազմի վտանգի մասին Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի Բաղդադ այցի ժամանակ:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով AFP-ին, Զարիֆի այցն Իրաք հաջորդել է Մերձավոր Արեւելքում 1500 լրացուցիչ զինծառայողներ ուղարկելու Վաշինգտոնի որոշմանը:

Իրաքի վարչապետ Ադել Աբդել Մահդին նախազգուշացրել է պատերազմի վտանգի մասին Զարիֆի հետ շաբաթ երեկոյան կայացած հանդիպման ընթացքում: Աբդել Մահդին տարածաշրջանում կայունության եւ միջուկային գործարքի պահպանման կոչ է արել:

Իրաքի նապագահ Բահրամ Սալեհը քննարկել է Զարիֆի հետ ցանկացած պատերազմի կամ էսկալացիայի կանխարգելման անհրաժեշտությունը: Զարիֆը համարել է տարածաշրջանում ԱՄՆ-ի լրացուցիչ զորքերի տեղակայումը շատ վտանգավոր եւ դիտարկել է այն որպես սպառնալիք՝ ուղղված միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրաք   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները