Wi-Fi Alliance-ը ժամանակավորապես սահմանափակել է Huawei-ի անդամությունը

22:42   27 Մայիս 2019    222

Wi-Fi Alliance անլար սարքավորումների խոշորագույն արտադրողների միավորումը հայտարարել է, որ ժամանակավորապես սահմանափակել է չինական Huawei ընկերության անդամությունը:

Բարեբախտաբար, դա չի նշանակում, որ Huawei սմարթֆոնները կմնան առանց Wi-Fi, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Wi-Fi Alliance-ի հայտարարության մեջ ասվում է, որ միավորումը կատարում է ԱՄՆ-ի Առեւտրի նախարարության հրամանը, սակայն Huawei-ի անդամությունը չի չեղարկվել ամբողջությամբ: Միությունը պարզապես ժամանակավորապես սահմանափակել է ընկերության մասնակցությունն իր գործունեության մեջ:

Իրականում դա նշանակում է, որ չինացիները այլեւս չեն կարողանա մասնակցել Wi-Fi-ի նոր ստանդարտների մշակմանը եւ ազդել այդ ոլորտում կայացվող որոշումներին: Սակայն նրանց չի արգելվում արտադրել եւ վաճառել Wi-Fi-ադապտերներով սարքեր, հաղորդում է Ferra-ն:

Տվյալ իրավիճակը տարբերվում է մեկ այլ միավորման՝ SD Card Association-ի դեպքից, որում բացառություն էր կազմել Huawei-ը՝ մնալով առանց հնարավորության վաճառելու հիշողության քարտերով սմարթֆոններ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Wi-Fi   Alliance   Huawei  


Վերնագիրի այլ պիտակները