Գերմանիայում ինքնաթիռը վայրէջք է կատարել ծառերի վրա

18:48   26 Մայիս 2019    146

Գերմանիայի արևմտյան հատվածում փոքր, երկտեղանի Tecnam-92 ինքնաթիռն ընկել է ծառերի վրա:

Զոհեր և տուժածներ չկան: Ինքնաթիռում գտնված անձինք մոտ 10 մետր բարձրության վրա ստիպված են եղել մի քանի ժամ սպասել փրկարարներին:

Ինչպես հայտնում է Bild-ը՝ դեպքը տեղի է ունեցել Գերմանիայի Հյուսիսային Ռեյն- Վեսթֆալիա դաշնային հողում: Ինքնաթիռում եղել են 56-ամյա օդաչուն ու նրա կինը:

Վթարից կրած վնասը գնահատվել է մոտ 130 հազար եվրո:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները