Իրանը Պարսից ծոցի երկրներին առաջարկել է չհարձակման մասին պայմանագիր կնքել

19:13   26 Մայիս 2019    230

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Պարսից ծոցի տարածաշրջանում իրավիճակի հետ կապված Ծոցի երկրներին առաջարկել է ստորագրել չհարձակման մասին պայմանագիր, հաղորդում է Իսլամական Հանրապետության Տելեգրամ-ալիքը։

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովսոստի»-ին, Զարիֆն այս նախաձեռնությամբ հանդես է եկել Իրաքի ԱԳ նախարար Մուհամադ Ալի ալ Հաքիմի հետ մայիսի 25-ին կայացած հանդիպմանը։ Նա նաև ընդգծել է, որ Թեհրանը ցանկանում է լավագույն հարաբերություններ ունենանալ Պարսից ծոցի երկրների հետ և ողջունում լարվածության թուլացման հետ կապված ցանկացած առաջարկություն։

Ավելի վաղ Իրաքի վարչապետին մոտ աղբյուրը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտարարել էր, որ Իրաքը Ռուսաստանի և ևս չորս երկրի հետ հանդես է գալիս որպես Վաշինգտոնի և Թեհրանի միջև հակամարտության կարգավորման միջնորդ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան   Քաղաքականություն  


Վերնագիրի այլ պիտակները