Անելու եմ ամեն բան, որ շնորհալի մարդիկ կարողանան Ուկրաինայում արդյունք գրանցել. Զելենսկի

19:22   26 Մայիս 2019    129

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ անելու է ամեն բան, որ Ուկրաինան վերածվի նպատակների իրագործման երկրի։

Այս մասին նա գրառում է կատարել facebook-ի իր էջում: «Ես իմ կողմից անելու եմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի շնորհալի ուկրաինացիները կարողանան իրացնել իրենց հնարավորությունները»,- գրել է Ուկրաինայի ղեկավարը:

Նա նաև հայտարարել է, որ այդ երկիրն աշխարհին միշտ նոր տաղանդներ է տալիս, սակայն, պետք է այնպես անել, որ այդ մարդիկ կարողանան արդյունքի հասնել հենց իրենց երկրում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ուկրաինա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները