Ճապոնիայի իշխանությունները կտուգանեն լողափին ավազի վրա գրություններ անող զբոսաշրջիկներին

19:41   26 Մայիս 2019    151

Ճապոնիայի Տոտտորի քաղաքում, որը հայտնի է իր առափնյա ավազուտներով և զբոսաշրջիկների է գրավում ամբողջ աշխարհից, արգելվել է ավազի վրա գրություններ անելը, հաղորդում է Lonely Planet հարթակը:

Արգելքը խախտողների նկատմամբ 50 000 իենի չափով (շուրջ 460 դոլար) տուգանք կսահմանվի: Տոտտորիում նաև հատուկ ցուցանակներ կտեղադրվեն, որոնք կարգելեն հրավառությունների կազմակերպումը և ավազաթմբերի մոտ աղբ թողնելը:

Հաղորդվում է, որ զբոսաշրջիկների թվի աճին զուգահեռ քաղաքում աճել է ավազի վրա արված գրությունների թիվը: Մարտին ավազի վրա գրության 3334 դեպք է գրանցվել, մինչդեռ նախորդ տարվա նույն ամսին այդ թիվը 228 է եղել:

Հայտնի է նաև, որ վերջերս իշխանությունները ստիպել են զույգին մաքրել 25 մետրանոց «Ծնունդդ շնորհավոր, Նատալի» գրությունը: Նման «հաղորդագրությունները» ավազուտներում շատ են և պարբերաբար մաքրվում են կամավորների հատուկ խմբի կողմից:

Տոտտորի առափնյա ավազուտները Ճապոնիայի ամենայուրօրինակ լանդշաֆտներից են: Այն հիշեցնում է Սահարայի անապատը, եթե հաշվի չառնենք մոտակայքում գտնվող ծովափը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները