Ղրիմում հրդեհը ոչնչացրել է դելֆինարիումի մի մասը

20:09   26 Մայիս 2019    126

Ղրիմի Սևաստոպոլի դելֆինարիումի հրդեհը ոչնչացրել է շենքի մի մասը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ կրակը գրեթե ամբողջությամբ ոչնչացրել է դելֆինարիումի տանիքը, ենթակառուցվածքների մի մասը, ինչպես նաև հուշանվերների խանութները:

Նախնական տվյալներով` հրդեհը տեղի է ունեցել մայիսի 25-ի առավոտյան` ժամը 07.00-ի սահմաններում: Կրակի պատճառները դեռ հայտնի չեն: Կենդանիները չեն տուժել, չնայած նրանք գտնվում էին հրդեհի օջախից 10 մետր հեռավորության վրա:

Այժմ կրակն արդեն մարվել է: Տեղում աշխատում են իրավապահները և քննիչները՝ հրդեհի պատճառը պարզելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ղրիմ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները