Թրամփը վստահում է Կիմ Չեն Ընին և չի անհանգստանում ԿԺԴՀ-ում հրթիռների փորձարկումից

20:22   26 Մայիս 2019    176

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վերջին շրջանում ԿԺԴՀ-ում հրթիռների փորձարկումը չի անհանգստացնում իրեն:

Այս մասին նա գրել է Twitter-ում: «Հյուսիսային Կորեան զենքի ոչ մեծ տեսակներից զարկեր է իրականացրել, ինչը մտահոգություն է առաջացրել իմ շրջապատի որոշ մարդկանց և ուրիշների, բայց ոչ ինձ մոտ»,- նշել է Սպիտակ տան ղեկավարը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Միևնույն ժամանակ, նա վստահություն է հայտնել, որ Կիմ Չեն Ընը իր խոստումները կպահի: Թրամփը նաև հավելել է, որ ԿԺԴՀ-ում ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենին «ցածր IQ-ով մարդ և նույնիսկ ավելի վատ» անվանելու փաստն իր մոտ ժպիտ է առաջացրել:

«Գուցե սա ազդանշան է ինձ համար»,- եզրափակել է նա: Մայիսի 22-ին Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը հաղորդագրություն է հրապարակել, որտեղ Բայդենին «թուլամիտ և մարդկային տարրական հատկանիշներից զուրկ» են անվանել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Կիմ-Չեն-Ըն  


Վերնագիրի այլ պիտակները