Ալի Լարիջանին վերընտրվեց Իրանի խորհրդարանի խոսնակի պաշտոնում

20:35   26 Մայիս 2019    157

Իրանցի պատգամավորներն այսօր Ալի Լարիջանիին վերընտրել են մեջլիսի նախագահի պաշտոնում։

Լարիջանին խորհրդարանի խոսնակի պաշտոնն զբաղեցնում է 2008 թվականից։

RIA Novosti-ի հաղորդմամբ՝ քվեարկությունն անցկացվել է բաց նիստի ժամանակ, Լարիջանիին են աջակցել 274 պատգամավորներից 155-ը։

Նրա հետ այդ պաշտոնի համար պայքարել է ևս 2 թեկնածու։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ալի-Լարիջանի  


Վերնագիրի այլ պիտակները