Գիտնականները եռաչափ մոդելով վերստեղծել են 1300 տարի առաջ ապրած մարդու դեմքը

20:48   26 Մայիս 2019    133

Մասնագետները վերստեղծել են մ.թ.ա 700 թ․-ին ապրած մարդու պատկերը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ հնագետ, դեմքերի 3D մոդելավորման մասնագետ Օսկար Նիլսոնը դեմքը վերստեղծելու համար օգտագործել է կմախքի եռաչափ մոդել: Նշվում է, որ կմախքի մնացորդները հայտնաբերվել են 2014 թ․-ին ժամանակակից Շվեյցարիայի տարածքում:

Տղամարդը եղել է մոտավորապես 19-22 տարեկան, ունեցել է 167 սմ հասակ և տառապել է մշտական օստեոմիելիտ հիվանդությամբ: Նրան պայմանական անվանել են Ադելազիյ Էլբախուս: Գիտնականը նշել է, որ տղամարդու ատամները հիանալի վիճակում են եղել, ինչը նման դեպքում անսովոր է:

Նշվում է, որ ամենայն հավանականությամբ, տղամարդը հասարակության մեջ բարձր կարգավիճակ է ունեցել, քանի որ իր գերեզմանը զարդարված է եղել գեղեցիկ, խոշոր քարերով, իսկ մարմինը թաղված է եղել ոտքերը դեպի հյուսիս:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գիտնականներ  


Վերնագիրի այլ պիտակները