Գերմանիայի զինվորականների մոտ Աֆղանստանում գործողություններից հետո հոգեկան խնդիրներ են առաջացել

21:01   26 Մայիս 2019    172

Գերմանիայի զինված ուժերի արտասահմանյան գործողությունները լուրջ բացասական ազդեցություն են թողնում զինծառայողների ֆիզիկական և հոգեկան առողջության վրա, գրում է Bild-ը:

Ըստ նյութի հեղինակների, զինվորականները ծառայության համար անպիտան են դառնում Աֆղանստանում, Մալիում և այլ երկրներում բունդեսվերի առաքելություններից հետո: Նշվում է, որ միայն անցած տարվա ընթացքում 279 գերմանացիներ արտասահմանյան գործողություններից հետո վերադարձել են հոգեկան հիվանդություններով:

Պարբերականի համաձայն, այս պահի դրությամբ այդ պատճառով շուրջ 800 գերմանացի զինվորականներ պատրաստ չեն ծառայելու: Նրանք կկարողանան վերսկսել ծառայությունը բանակում միայն բժշկական վերականգնողական ծրագիր անցնելուց հետո:

Գերմանացի զինվորներն ու սպաները Աֆղանստանում ռազմական գործողություններին մասնակցությունը դադարեցրել են 2013 թ.-ին: Ներկայումս նրանք աֆղանական բանակին խորհրդատվություն են տրամադրում և մարզում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները