Օդերևութաբանները անոմալ շոգ եղանակ են կանխատեսել Մոսկվայում

21:16   26 Մայիս 2019    195

Անոմալ շոգ եղանակը մոսկովյան տարածաշրջան կհասնի հաջորդ շաբաթվա կեսերին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին կիրակի հայտնել է ՌԴ Հիդրոմետկայանը: Օդերևութաբանական ծառայության կանխատեսումներով՝ երկուշաբթի օդի ջերմաստիճանը կտաքանա մինչև 21-23 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի, տեղումներ չեն ակնկալվում:

Մոսկվայում երեքշաբթի սպասվում է մինչև 27-28 աստիճան ջերմություն: Չորեքշաբթի օդի ջերմաստիճանը կարող է հասնել 30-32 աստիճան տաքության: Նման ջերմաստիճանը Մոսկվայում և Մերձմոսկվայում կպահպանվի մինչև հինգշաբթի:

Անձրևները Մոսկվայում կսկսվեն հաջորդ շաբաթվա կեսից միայն: Օդերևութաբանների կարծիքով՝ կիրակի ցերեկը ՌԴ մայրաքաղաքում ջերմաստիճանը կկազմի 22-24 աստիճան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոսկվա   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները