Իրանում նշել են Պարսից ծոց մտնելու հետ կապված ԱՄՆ զինվորականների «վախը»

21:24   26 Մայիս 2019    194

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի տեղակալ Ալի Ֆադավին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չափազանց խոցելի է Մերձավոր Արևելքում, հաղորդում է Fars գործակալությունը:

Նրա խոսքերով, այս առումով ԱՄՆ USS Abraham Lincoln ավիակիրը «հրաժարվել է Պարսից ծոց մտնել՝ վախի պատճառով»:

Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններն անիմաստ են, իսկ տարածաշրջանում նրանց ներկայությունը «թատերական է և անիմաստ»: Ավելի վաղ հաղորդվել է, որ Իրանը Պարսից ծոցի երկրներին առաջարկել է չհարձակվելու դաշնագիր ստորագրել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները