Առաջին կինը Լուսին կայցելի 2024 թվականին

21:39   26 Մայիս 2019    151

ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը (NASA) հայտարարել է 2024 թ.-ին Լուսին տիեզերագնացների առաքելություն ուղարկելու մտադրության մասին, միևնույն ժամանակ NASA-ն պարզաբանել է, որ առաջին անգամ այդ առաքելության կազմում Երկրի արբանյակի մակերեսին կին ոտք կդնի:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին NASA-ն հայտարարել է մայիսի 23-ին: Ծրագիրը, որն անվանել են «Արտեմիս», ամերիկյան տիեզերական գործակալության համար կլինի առաջինը դեպի Լուսին առաքելությունների մի քանի տարիների ընթացքում: Այս փոխադրումները կիրականացվեն մասնավոր տիեզերական ընկերությունների կողմից NASA-ի հետ պայմանագրով:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները