Ճապոնիայում ջերմաստիճանային ռեկորդ է գրանցվել

21:16   28 Մայիս 2019    465

Ճապոնիայի ամենահյուսիսային Հոկայդո կղզում մայիսի վերջի համար աննախադեպ շոգ է գրանցվել:

Корреспондент-ի փոխանցմամբ՝ Սարոմա բնակավայրում ջերմաստիճանը հասել է 39.5-ի՝ ըստ Ցելսիուսի: Այս մասին վկայում են Ճապոնիայի օդերևութաբանական ազգային վարչության մայիսի 26-ի տվյալները: Նշվում է նաև, որ Հոկայդոյի լեռնային շրջաններից մեկում ջերմաստիճանը թարմացրել է 127 տարվա ռեկորդը:

Կեսօրին ջերմաստիճանն այնտեղ կազմել է 38.8 աստիճան տաքություն: Օդերևութաբաններն ընդգծում են, որ նման՝ նույնիսկ ամռան համար ոչ բնորոշ ջերմությունը Հոկայդոյում պայմանավորված է տաք քամիներով և վառ արևային լույսով: Շոգ եղանակային պայմաններ են հաստատվել նաև Ճապոնիայի այլ շրջաններում: Տոկիոյում ջերմաստիճանը հասել է 32 աստիճանի:

Հիշեցնենք, որ 2018-ը Ճապոնիայում գրանցվել է որպես պատմության մեջ ամենաշոգ տարիներից մեկը: Տոկիոյում հուլիսի 23-ին գրանցվել է օդերևութաբանական դիտումների պատմության մեջ ամենաբարձր ջերմաստիճանը՝ 41.1 աստիճան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները