Իլոն Մասկը ԱՄՆ ամենաբարձր վարձատրվող մենեջերն է

22:20   26 Մայիս 2019    218

The New York Times թերթը հրապարակել է ընկերությունների 2018-ի ամենաբարձր վարձատրվող ղեկավարների վարկանիշը։

Բացարձակ առաջատարն է Tesla-ի գլխավոր տնօրեն Իլոն Մասկը, որի վարձատրությունը 2017 թվականի համեմատ ավելացել է 4 575 310 տոկոսով եւ կազմել 2,2284 մլրդ դոլար։ Գործարարի աշխատավարձն այդ գումարից կազմել է միայն 55 հազար դոլար, գումարի մնացած մասը ընկերության բաժնետոմսերի օպցիոններն են։

Ընդ որում՝ ընկերության աշխատակիցների միջին աշխատավարձը 55,1 հազար դոլար է։ Այս ցուցանիշով Tesla-ն 138-րդն է վարկանիշում, տեղեկացնում է «Կոմերսանտը»։ ԱՄՆ ընկերությունների ամենաբարձր վարձատրվող ղեկավարների թոփ տասնյակը.

Իլոն Մասկ (Tesla), $2,284 մլրդ (2017-ի $0,050 մլն-ի դիմաց);

Դեւիդ Զասլավ (Discovery Inc.), $129 մլն ($42 մլն-ի դիմաց);

Նայքշ Արորա (Palo Alto Networks), $125 մլն (տվյալներ չկան);

Մայքլ Հերդ (Oracle), $108 մլն ($41 մլն);

Սաֆրա Կաց (Oracle), $108 մլն ($41 մլն);

Ջոն Լեջեր (T-Mobile US), $67 մլն ($24 մլն);

Ռոբերտ Այգեր (The Walt Disney), $66 մլն ($36 մլն);

Ջեյմս Հեփելման (PTC), $50 մլն ($11 մլն);

Ֆաբրիցիո Ֆրիդա (Este Lauder), $48 մլն ($18 մլն);

Վիվեկ Շահ (J2 Global), $45 մլն (տվյալներ չկան)։

Եթե խոսենք աշխատակիցների աշխատավարձերի մասին, ապա ամենամեծ միջին աշխատավարձ ունեն հետեւյալ ընկերությունների աշխատողները.

Celgene — $263 հազ.;

Vertex Pharmaceuticals — $232 հազ.;

Facebook — $228 հազ.;

Palo Alto Networks — $223 հազ.;

Alexion Pharmaceuticals — $223 հազ.;

Netflix — $202 հազ.;

Phillips 66 — $196 հազ.;

Servicenow — $192 հազ.;

United Therapeutics — $189 հազ.;

Anadarko Petroleum — $183 հազ.։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իլոն-Մասկ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները