Ալժիրում կարող են չեղարկել նախագահական ընտրությունները

22:32   26 Մայիս 2019    182

Ալժիրի նախագահի թեկնածուների գրանցման ժամկետը լրացել է մայիսի 26-ին, որի ընթացքում ոչ մի թեկնածու չի գրանցվել, հաղորդում է El Khabar պարբերականը:

Պարբերականի տվյալներով, հուլիսի 4-ին նշանակված ընտրությունները կարող են հետաձգվել 60 օրով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Միևնույն ժամանակ պարբերականը նշում է, որ նախագահի թեկնածուների փաստացի բացակայության պատճառով ընտրությունները հետաձգելու դեպքերը օրենքով նախատեսված չեն: Փորձագետները կարծում են, որ Ալժիրի Սահմանադրական խորհուրդը կարող է հետաձգել ընտրությունները «որոշ բացառիկ դեպքերում», որոնք նախատեսված են տեղական օրենքներով:

Ալժիրի նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան հայտարարել է, որ հրաժարական է տալու ապրիլի 2-ին: Դրանից կարճ ժամանակ անց Ալժիրի ոստիկանությունը ձերբակալել է երկրի նախկին նախագահի կրտսեր եղբորը՝ Սաիդ Բուտեֆլիկային:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ալժիր   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները