Թրամփի Մեծ Բրիտանիա այցի պատվին ընդունելությանը Մեգան Մարքլը չի մասնակցի

22:51   26 Մայիս 2019    174

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մեծ Բրիտանիա այցին նվիրված ընդունելությունը կանցնի առանց Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի, հաղորդում է Metro-ն:

Ինչպես նշվում է, ընդունելությունը տեղի կունենա հունիսի 3-ին Բուքինգհեմյան պալատում: ԱՄՆ նախագահին կողջունեն Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը, Ուելսի արքայազն Չարլզը և նրա կինը՝ Կամիլան, Կորնոուլի դքսուհին: Բացի այդ, պալատում ճաշի ժամանակ Թրամփի հետ կհանդիպեն Քեմբրիջի դուքսն ու դքսուհին՝ արքայազն Ուիլյամը և Քեյթ Միդլթոնը, ինչպես նաև արքայազն Հարին, սակայն նրա կինը՝ Մեգան Մարքլը կբացակայի:

Պարբերականի համաձայն, Մարքլը բացասական վերաբերմունք ունի ԱՄՆ նախագահի նկատմամբ: Հարցազրույցներից մեկի ժամանակ նա Թրամփին «կնատյաց և հակամարտություններ սերմանող» է անվանել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Մեծ-Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները