Բելառուսը 450 հազար տոննա «կեղտոտ նավթ» է վերադարձրել Ռուսաստանին

21:59   09 Հունիս 2019    281

Բելառուսական կողմը Ռուսաստանին է վերադարձրել 450 հազար տոննա «կեղտոտ նավթ», որը չէր համպատասխանում որակի չափանիշներին, աղտոտված էր քլոր-օրգանական նյութերով։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է բելառուսական նավթային ընկերությունը, որը զբաղվում է Ռուսաստանից Եվրոպա նավթի փոխադրմամբ։

450 հազար տոննա «կեղտոտ նավթը» Ռուսաստանից ուղարկվել էր Բելառուսի միջոցով Լեհաստան ու եվրոպական այլ պետություններ` տարանցումով արտահանման համար, սակայն բելառուսական կողմում նկատել են որակի անհամպատասխանությունը։

Այս նավթի փոխարեն նրանք ուղարկել են մաքուր նավթ։ Իսկ ռուսական նավթը հիմա օրական չափաբաժիններով հետ են ուղարկում Ռուսաստան։

Այս խնդիրը այնքան մեծ է, որ հայտնվել է նաև Ռուսաստանի նախագահի ուշադրության կենտրոնում։ Բանն այն է, որ սա հարուցել է ոչ միայն տնտեսական, այլև «բարի համբավի վարկաբեկման խնդիրներ«, ինչպես դա բնորոշել է Վլադիմիր Պուտինը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Բելառուս   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները