Գերմանիայում խորտակվել է 19-րդ դարի երկկայմ առագաստանավ

21:04   10 Հունիս 2019    355

Գերմանիայում կոնտեյներային նավի հետ բախման պատճառով խորտակվել է վերջերս վերականգնված 19-րդ դարի երկկայմ առագաստանավ:

Պատահարը տեղի է ունեցել Էլբա գետի վրա, Համբուրգի մոտ:

Նշվում է, որ վթարի պահին առագաստանավում 43 մարդ կար, որոնց փրկարարներն արագ տարհանել են, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Առագաստանավը կառուցվել է 1883 թվականին եւ Գերմանիայում կառուցված վերջին փայտե նավն էր:

37-մետրանոց նավը վերականգնվել էր վերջերս 1,5 մլն եվրոյով Դանիայի նավաշինարանում: Նրա տերերը հույս ունեն այն փրկել եւ էքսկուրսիաների համար վարձով տալ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները