Նախագահը շնորհավորել է Ղազախստանի նորընտիր նախագահին

14:02   10 Հունիս 2019    290

Նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է Կասըմ-Ժոմարտ Տոկաևին՝ Ղազախստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Ինչպես հայտնում է Hayatsk.info-ն, շնորհավորանքում ասվում է.

«Հարգելի Կասըմ-Ժոմարտ Կեմելևիչ,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Ղազախստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Ադրբեջանի և Ղազախստանի միջև հարաբերությունները գալիս են ընդհանուր պատմությունից, մեր ժողովուրդների ազգային և հոգևոր արմատներից: Համոզված եմ, որ մենք այսուհետ ևս կշարունակենք համատեղ ջանքեր գործադրել՝ միջպետական հարաբերությունների և ռազմավարական գործընկերության զարգացման, երկկողմ և բազմակողմ համագործակցության էլ ավելի ընդլայնման ուղղությամբ:

Ձեզ մաղթում եմ քաջառողջություն, երջանկություն, հաջողություններ աշխատանքում՝ ի շահ Ղազախստանի եղբայրական ժողովրդի բարգավաճման»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Իլհամ-Ալիեւ   Ղազախստան  


Վերնագիրի այլ պիտակները