Ռուսաստանն աջակցում է ԼՂ հիմնախնդրի շուրջ բանակցությունների շարունակմանը. ՌԴ դեսպան

17:08   10 Հունիս 2019    255

Ռուսաստանը կողմ է ԼՂ հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորմանը և ողջունում է բանակցային գործընթացի շարունակումը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին երկուշաբթի հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը:

Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ դեսպանը ասել է, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են փակ ռեժիմով:

«Համանախագահների աշխատանքն ընթանում է բավականին փակ ռեժիմով, բայց դրա համար կան բոլոր բացատրությունները: Ուրախ ենք, որ աշխատանքը շարունակվում է»,- ասել է Բոչարնիկովը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   ԼՂ   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները