Բեռլինում 39-ամյա կինը 6-ամյա տղայից հեծանիվ է գողացել

09:37   11 Հունիս 2019    275

Բեռլինում 39-ամյա կինը փոքր տղայից հեծանիվ է գողացել: DW-ի հաղորդմամբ՝ կինը 6-ամյա երեխային կանգնեցրել է, ապա գողացել հեծանիվը:

Երեխան գտնվել է Տիրգարտեն այգում, երբ նրա վրա հարձակվել են: Դեպքը տեղի է ունեցել երեկոյան ժամը 7-ին: Վախեցած երեխան վազել է տուն ծնողների մոտ, ովքեր փնտրել են եւ գտել երեխայի հեծանիվն ու ենթադրյալ հանցագործին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի ուշ ոստիկանությունը բերման է ենթարկել կնոջը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները