Թրամփը սպառնացել է բարձրացնել Ֆրանսիայից ներկրվող գինու համար մաքսատուրքերը

10:56   11 Հունիս 2019    164

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ակնարկել է, որ պատրաստ է Միացյալ Նահանգներ ներկրվող ֆրանսիական գինու համար գործող մաքսատուրքերը բարձրացնել, քանի որ կարծում է, որ ամերիկյան գինին անհավասար մրցակցության զոհ է դառնում, հաղորդում է L’Obs պարբերականը:

«Ֆրանսիան գինին մեծ ծավալներով է հարկում, իսկ մենք ֆրանսիական գինու համար շատ քիչ հարկեր ենք պահանջում»,- նշել է Սպիտակ տան ղեկավարը՝ խոստովանելով, որ ֆրանսիական գինին հիանալի որակ ունի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հայտնի է, որ ԱՄՆ-ում, գինու տեսակից և դրանում ալկոհոլի պարունակությունից կախված, մեկ շշի համար մաքսատուրքը տատանվում է 5,3-14,9 ցենտի սահմաններում, մինչդեռ Եվրոպայում մեկ շշի համար մաքսատուրքը 11-29 ցենտ է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները